«Նողկալի տեսք ունի». Էմիլի Ռատակովսկիին քննադատել են «Օսկար»-ին հաջորդած երեկույթի զգեստի պատճառով

15:34   10 փետրվարի, 2020

Ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկին «Օսկար» մրցանակաբաշխության հաջորդած երեկոյին մասնակցել է անկեղծ հագուստով, ինչի համար համացանցոմ քննադատության է ենթարկվել։ Լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։

Картинки по запросу

Երեկույթը պետք է սկսվեր «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո, սակայն շատ հայտնիներ ժամանակից շուտ էին այնտեղ հայտնվել։ Եղել են աստղեր, որոնց հագուստը բավական հանդուգն էր։ Սակայն Էմիլի Ռատակովսկիի կերպարը հավակնում է առաջին տեղին հագուստի նվազագույն քանակի առումով։

Картинки по запросу

Օգտատերերը քննադատել են սուպերմոդելի արտաքինը։ «Ռատակովսկին հագուստ է ընտրել լողափի համար», «Նույնիսկ «Օսկար»-ին հաջորդող երեկույթի համար նա փակ ու էլեգանտ զգեստ չի կրել, որքան անհույս է», «Էմիլիին սովորեցրեք ծածկվել գոնե կարմիր գորգի համար», «Նա նողկալի տեսք ունի», «Էմիլիի հագուստն էժանագին տեսք ունի»,- մեկնաբանություններում գրել են նրանք։



© NEWS.am STYLE