Տոմսկից դպրոցական աղջիկը 1 դոլարով ձեռք է բերել Սթիվեն Քինգի պատմվածքն էկրանավորելու իրավունքը

16:39   10 փետրվարի, 2020

Երիտասարդ ռեժիսոր, Տոմսկից 16-ամյա դպրոցական Դիանա Կոստիրինան ընդամենը մեկ դոլարով ստացել է Սթիվեն Քինգի «Կինը հիվանդասենյակում» պատմվածքի էկրանավորման իրավունքը։

5tv.ru-ին տված հարցազրույցում աղջիկը հայտնել է, որ ժապավենն այդ պայմաններում նկարելը հնարավոր է դարձել ամերիկյան «Dollar Baby» ծրագրի շնորհիվ։ Վարպետը յուրաքաչնյուր տարի մասնակցում է դրան՝ ամբողջ աշխարհի դպրոցականներին օգնելով իր ստեղծագործությունների էկրանավորման հարցում։

Картинки по запросу

Ֆիլմի վրա կաշխատեն Դիանան եւ «Сибирские киномастерские» կինոակումբի ղեկավար Ռոման Դվալաձեն։ «Մենք ցանկանում ենք մի փոքր փոխել վերջաբանը, այն ավելի լավատեսական կդարձնենք, որպեսզի այդպիսի ծանր հետք չլինի, որը մնում է պատմվածքը կարդալուց հետո»,- նշել է Դիանան։

ժապավենը կթողարկվի 2020 աշնանը, այն կցուցադրվի Կրասնոդարում Dollar Baby Russia փառատոնի ընթացքում։ Ֆիլմի ստեղծողները դերասանուհու են փնտրում գլխավոր դերի համար, բանակցություններ են վարում հայտնի արտիստի հետ, որի անունն առայժմ գաղտնի է պահվում։



© NEWS.am STYLE