Արքայազն Հարին խոստովանել է, որ մոր մահվանից հետո հոգեբանի է դիմել

19:11   10 փետրվարի, 2020

Արքայազն Հարին պատմել է, որ ծանր է վերապրել 1997թ.-ին մոր մահը եւ զգացմունքային ու հոգեկան վիճակը վերականգնելու համար երկար տարիներ դիմել է հոգեբանի օգնությանը, հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Լեդի Դիի որդին կնոջ՝ Մեգան Մարլքի հետ փետրվարի 6-ին մասնավոր ինքնաթիռով ժամանել է Ֆլորիդա նահանգ եւ մամուլի ասուլիսի է ունեցել հինգաստղանի հյուրանոցում։ Դրա ընթացքում արքայազնը պատմել է՝ որքան ծանր է վերապրել մոր մահը։

Картинки по запросу

«Հարին խոստովանել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հոգեբանի մոտ է գնում՝ կորուստը վերապրելու համար։ Նա խոսել է մանկական վերքերի մասին, որոնք փորձել է մշակել մասնագետի հետ»,- ասել է աղբյուրը։

Արքայազնը նաեւ մեկնաբանել է իր ու Մեգանի՝ թագավորական առավելություններից հրաժարվելու փաստը։ «Նա նշել է, որ անկախ իր կողմից կայացրած որոշման բարդությունից՝ չի զղջում ոչնչի համար։ Արքայազն Հարին ընդգծել է, որ իր գլխավոր նպատակն իր ընտանիքը պաշտպանելն է։ Նա չի ցանկանում, որ Մեգանն ու որդին՝ Արչին, անցնեն նրա միջով, ինչ ինքը վերապրել է մանկության հասակում»,- ասել է աղբյուրը։



© NEWS.am STYLE