«Իմ սերը կբավականացնի բոլորին». Լերա Կուդրյավցեւան պատմել է մանկատնից երեխա որդեգրելու ցանկության մասին

18:11   10 փետրվարի, 2020

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւն Instagram-ի իր էջի Stories բաժնում անձնական թեմաների վերաբերյալ շփվել է հետեւորդների հետ։ Նրանցից մեկն աստղին հարցրել է՝ արդյոք նա կկարողանար երեխայի վեցրնել մանկատնից, գրում է Teleprogramma.pro պորտալը։

Картинки по запросу

Աստղը դրական պատասխան է տվել։ «Իմ սերը կբավականացնի բոլորին»,- հայտարերել է նա։

Ավելի վաղ հեռուստահաղորդավարուհին, որը հիմա 50 տարեկան է եւ երկու երեխա ունի՝ որդի ու դուստր տարբեր ամուսիններից, նշել է, որ երազում է ընտանիքում եւս մեկ դստեր հայտնվելու մասին։ Հիմա Լերան ամուսնացած է հոկեյիստ Իգոր Մակարովի հետ, որը նրանից երիտասարդ է 15 տարով։

Картинки по запросу "инстаграм лера кудрявцева"

Ի դեպ, Լերա Կուդրյավցեւն արդեն տատիկ է։ Նրա որդին՝ Ժանը, 2018թ.-ին երեխա է ունեցել, որին տվել է Լեոն անունը։ Երջանիկ տատիկը չի մոռանում նաեւ թոռան մասին։ Նա հնարավորության դեպքում հյուր է գնում որդուն ու ժամանակ անցկացնում փոքրիկ թոռան հետ։



© NEWS.am STYLE