Լյուբով Ուսպենսկայայի նախկին ներկայացուցիչը հայտարարել է նրա դստեր «ախտորոշման» մասին

23:13   10 փետրվարի, 2020

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի նախկին ներկայացուցիչը՝ փաստաբան Ալեքսանդր Բենխինը, НТВ-ով հեռարձակվող «Звезды сошлись» հաղորդման եթերում հայտարարել է, որ երգչուհու դուստրը՝ Տատյանա Պլակսինան, «ախտորշում» ունի։

5-tv.ru-ի հետ զրույցում Ալեքսանդրը պարզաբանել է իր խոսքերը՝ նշելով, որ ռուսական շանսոնի դստեր խոսքերը հեռուստաալիքի եթերում օգտագործելը նվազագույնն էթիկային չի համապատասխանում։ Ռուսական հեռուստաալիքներից մեկի թոք-շոուի ընթացքում Պլակիսնան հայտարարել է, որ Ուսպենսկայան կողպել է դուռը, խեղդել ու սպառնացել սանիտարների կանչելով։

«Դա էթիկապես բացարձակ ճիշտ չէր։ Եվ իրավունք չունեին օգտագործելու տեղեկատվությունը, որը ստացել են մարդուց, որը չի գտնվում իդեալական հոգեկան վիճակում։ Այս ամենը միայն հանուն հայփի է, քանի որ նա հայտնի մարդու դուստր է։ Հարկավոր է դատարան դիմել, հեռուստաընկերությանը պատասխանատվության կանչել կորստի եւ գործարար համբավն արատավորելու համար»,- ասել է Բենխինը։



© NEWS.am STYLE