«Շքեղ կին». Շողեր Թովմասյանը՝ կաշվե զգեստով

22:41   10 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե սեւ զգեստ է կրում։ Շոումեն Գրիշա Աղախանյանի կինն այն համադրել է հետաքրքիր զուգագուլպաների հետ։ Նա սեւ, բարձրակրունկ երկարաճիտներ է ընտրել, կերպարն ամբողջացրել վառ շպարով. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ արել դերասանուհուն. «Շքեղ կին»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա նվազագույն շպարով էր, հետաքրքիր վզնոց էր կրում։ «02.02.2020-ին ամենալավ ու ամենամաքուր իրադարձությունը կատարվեց իմ հետ։ Էս հաստատ պատահականություն չի... Երազանքներն իրականանում են, եթե հավատում ես...»,- գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE