Ծնվել է Աննա Կուրնիկովայի եւ Էնրիկե Իգլեսիասի երրորդ երեխան

10:26   11 փետրվարի, 2020

Ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան եւ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը երրորդ անգամ ծնողներ են դարձել, հայտնում է The Daily Mail-ը։

Իսպանացի երգչի եղբայրը՝ Խուլիո Իգլեսիաս կրտսերը, ուրախալի իրադարձության մասին հայտնել է ADN ռադիոյին տված հարցազրույցում։ «Ես արդեն հորեղբայր եմ դարձել»,- հայտնել է Խուլիոն։

Երբ լրագրողը ցանկացել է պարզել՝ արդյոք երրորդ երեխան լույս աշխարհ եկել է, Խուլիոն պատասխանել է. «Այո»։ Նա չի հստակեցրել նորածնի սեռը. «Գաղտնիք է։ Բայց իմ եղբայրն այժմ երեք երեխա ունի եւ շատ երջանիկ է»։

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE