Ռեժիսոր, համապրոդյուսեր, գլխավոր դերակատար. թողարկվել է Դանիլ Կոզլովսկու «Չեռնոբիլ. Անդունդ» ֆիլմի թիզերը

13:11   11 փետրվարի, 2020

Համացանցում հայտնվել է «Չեռնոբիլ. Անդունդ» ֆիլմի թիզեր-թրեյլերը, որի գլխավոր դերում Դանիլ Կոզլովսկին է։

Դերասանը նաեւ ժապավենի ռեժիսորն է ու համապրոդյուսերը։ Սյուժեի կենտրոնում հրշեջ Ալեքսեյն է, որը կամավոր է դառնում՝ վթարի հետեւանքները չեզոքացնողներ։ Ինժեներ Վալերիի եւ զինվորական ջրասուզակ Բորիսի հետ նրան սպասվում է հասնել ամենաթեժ հատվածն ու «կանխարգելել, հնարավոր է, աղետի ամենասարսափելի ելքը»։

Картинки по запросу

Ֆիլմում նաեւ նկարահանվել են Օքսանա Ակինշինան, Ֆիլիպ Ավդեեւը, Ռավշանա Կուրկովան եւ ուրիշներ։ Ժապավենն էկրաններ կբարձարանա 2020թ.-ի հոկտետմբերի 8-ին։

Աղբյուրը՝ Esquire



© NEWS.am STYLE