«Ձյունիկ ու -15 ցուրտ». Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը

10:51   11 փետրվարի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Նա սեւ տաբատ է կրում եւ բաց գույնի բլուզ։ Նա կերպարն ամբողջացրել է երկարաճիտ կոշիկներով ու կարմիր գլխարկով, ինչպես նաեւ վզնոցով․«Ձյունիկ ու -15 ցուրտ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին հմայիչ կերպարում էր։ Նա սպիտակ վերնաշապիկ էր կրում, հավաքվել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ «Լուռ մարդիկ ամենահնչեղ մտքերն ունեն»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին, որի հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել նրան։ «Շատ հետաքրքիր կերպար», «անթերի», «յուրահատուկ»,- գրել էին օգտատերերը։



© NEWS.am STYLE