«Երազանքներիդ թույլ տուր ծաղկել». Սոֆյա Պողոսյանի լուսանկարը

11:49   11 փետրվարի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ գույնի բլուզ է կրում։ Նա նախապատվություն է տվել աֆրիկյան հյուսքերին, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Երազանքներիդ թույլ տուր ծաղկել»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Օրերս հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված էր։ «Հարաբերությունը նշանակում է, որ դուք միավորվում եք՝ միմյանց ավելի լավը դարձնելու համար։ Հավատացեք միմյանց։ Աջակցեք միմյանց։ Եղեք նրանց խաղաղությունը, ոչ թե խնդիրը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE