12:43 11 փետրվարի, 2020Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ ու հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում պարուհին ու դերասանուհին վանդակավոր վերնաշապիկ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Նա արձակել է երկար, գեղեցիկ հարդարված մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Սոֆին կերպարն ամբողջացրել է խոշոր ու ոճային ականջօղերով։ «Աղջիկ»,- լուսանկարն այսպես է մեկնաբանել պարուհին, որի հետեւորդները շտապել են նրան հաճոյախոսություններ գրել. «Գեղեցկուհի, հեքիաթային աղջիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին սեւ պիջակ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ արտահայտիչ շպարով էր, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղ եւ նուրբ մատանիներ։ «Ու ինչ էլ լինի, մենք անվերջ ենք...»,- գրել է նա։ Հրապարակմանն առաջիններից անդրադարձել էր մոդել Անելյա Գուբրյանը։ «Շատ սիրուն»,- գրել էր նա։