«Նկարներում ջերմությունս չի երեւում, բայց փորձում եմ արդեն ապաքինվել». Աստղիկ Սաֆարյան

15:18   11 փետրվարի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել եւ երկրպագուներին հայտնել առողջական վիճակի մասին։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ տաբատ է կրում եւ բլուզ։ Նա ոճային բաճկոն է ընտրել ու երկարաճիտ կոշիկներ, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ «Շնորհակալ եմ ձեր բազմաթիվ նամակների՝ բարեմաղթանքների համար, որոնցում մաղթում էիք ինձ առողջություն եւ շուտ ապաքինում։ Նկարներում ջերմությունս չի երեւում, բայց փորձում եմ արդեն ապաքինվել»,- գրել է երգչուհին։

Օրեր առաջ հրապարկված կադրերն արվել էին Բարսելոնայում։ Երգչուհին միջին երկարության կարմիր զգեստ էր կրում, որն առանձնանում էր հետաքրքիր կտրվածքով։ Աստղիկն այն  համադրել էր գոտու, սեւ վերարկուի, նույն գույնի երկարաճիտ կոշիկների ու պայուսակի հետ։ «Կարմիր կրող աջիկը»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել էր Աստղիկը։ Հետեւորդները հաճոյախություններ էին գրել նրան. «Շատ գեղեցիկ», «Պարզապես ֆանտաստիկ»։

Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich



© NEWS.am STYLE