«Ամենափոքր տարիքից սովորեցնել, տեսնել, երազել եւ գնահատել». ոճային մայրիկ Էմմին ու որդիների լուսանկարը

18:11   11 փետրվարի, 2020

Երգչուհի Էմմին որդիների մասնակցությամբ նոր լուսանկարներ է հրապարակել։

Երգչուհին, որը բնակվում է ԱՄՆ-ում, իր միկրոբլոգում տեղադրել է նաեւ իր լուսանկարը, որում ոճային կերպարում է։ Նա սեւ բլուզ է կրում, շրջազգեստ, որոնք համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել պայուսակով։ «Ամենափոքր տարիքից սովորեցնել, տեսնել, երազել եւ գնահատել»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ, կարճ հագուստ էր կրում։ Նա կերպարն ամբողջացրել էր երկարաճիտ կոշիկներով։ Էմմին պարզ սանրվածքով էր եւ նուրբ շպարով։ «Ես այդքան փոքր չեմ, պարզապես Նիքիի մեքենան է հսկա»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։ «Էմմա ջան, հիասքանչ ես, խոսքերն ավելորդ են»,- գրել էր հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE