Բրեդ Փիթը Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի պատճառով կզրկվի՞ երեխաների հետ շփումից

17:39   11 փետրվարի, 2020

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի աստղ Բրեդ Փիթը, որը երեկ «Օսկար» մրցանակ է ստացել, խախտել է նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի գլխավոր արգելքներից մեկը։ Դերասանուհին չի սիրում Քարդաշյան կլանին, այդ պատճառով նախկին ամուսնու առաջ պայման է դրել. եթե Փիթը ցանկանում է ապագայում եւս տեսակցել երեխաներին, պետք է դադարի շփվել Քիմի ու Քանյեի հետ։ Բնականաբար, Անջելինան բացասաբար է վերաբերվում նրան, որ Բրեդը դեմ է գնացել իր պայմաններին։

Канье Уэст с женой Ким Кардашьян и детьми

Vanity Fair-ի երեկույթին դերասանը հանդիպել է երաժիշտին ու մոդելին։ Նա նրանց կողքով չի ացել, ինչը կցանկանար Ջոլին, այլ զրույց է սկսել զույգի հետ։ Դերասանը սեղմել է երկուսի ձեռքն էլ եւ ժպիտը դեմքին՝ վայելել է շփումը։

Брэд Питт получает поздравление от Канье Уэста

«Քանյեն Բրեդին շնորհավորել է «Օսկար»-ին հաղթանակի առիթով։ Նրանք ուրախ էին հանդիպման համար եւ կատակում էին հին ընկերների նման»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE