«Որքան սիրելուդ կարողությունը մեծ է լինում, այնքան ավելի շատ ես զգում ցավը». Ջենիֆեր Էնիսթոնը նշում է 51-ամյակը

17:03   11 փետրվարի, 2020

Հերիք է, նա բարեւի նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին, երբ հանրությունը կրկին կսկսի հոլովվել նրա անունը, բայց եթե լուրջ՝ վերջերս նա իսկական եթերային «բում» գրանցեց «Առավոտյան ծրագիր» սերիալի շնորհիվ, որտեղ նրա խաղընկերուհին Ռիզ Ուիզերսփունն է: Խոսքն, իհարկե, «Ընկերները» ֆիլմի աստղ Ջենիֆեր Էնիսթոնի մասին է, որի ծննդյան տարեդարձն է այսօր: Հոլիվուդյան հայտնի շիկահերն այսօր նշում է ծննդյան 51-ամյակը: Այդ առիթով վերհիշել ենք դերասանուհու հայտնի եւ ազդեցիկ մտքերից մի քանիսը:

«Կարծում եմ՝ կյանքում այնքան հետաքրքիր բաներ կարող ես բաց թողնել՝ անվերջ մեկուսանալով եւ ինքնապաշտպանվելով»:

«Որքան սիրելուդ կարողությունը մեծ է լինում, այնքան ավելի շատ ես զգում ցավը»:

«Անհնար է գոհացնել բոլորին: Առաջարկում եմ, նույնիսկ, չփորձել դա անել»:

«Կյանքում չկան զղջումներ, միայն դասեր կան»:

«Երբ հասկանում ես՝ ով ես դու եւ ինչ ես իրականում ուզում, ամեն ինչ ընկնում է իր տեղը»:

«Եթե դու դժբախտ ես, դու կարող ես դառնալ երջանիկ»:

«Ես միշտ ասում եմ՝ մի կազմեք ծրագրեր, անցեք գործողությունների»:

«Իսկական սերը հարթում է ամեն ինչ»:

«Երբ քեզ հետեւում են մինչեւ խանութ եւ հսկում անգամ, երբ զուգարան ես մտնում, հասկանում ես, որ կյանքդ փոխվել է»:

«Աշխարհի ամենալավ բույրը այն մարդու բույրն, որին դու սիրում ես»:

Լուսանկարները՝ Hello Magazine, Getty Images, AP, Reuters



© NEWS.am STYLE