Հայուհին դարձել է «Միսս Բոստոն 2020» տիտղոսակիր

16:49   11 փետրվարի, 2020

Հայուհի Քրիստինա Այանյանը, որը վաղ տարիքից մասնակցում է գեղեցկության տարբեր մրցույթների, դարձել է «Միսս Բոստոն 2020» տիտղոսակիր։ Այս մասին նշված է մրցույթի Facebook-յան պաշտոնական էջում։

Картинки по запросу

Քրիստինան մանուկ հասակից ծնողների հետ ապրում է ԱՄՆ-ում եւ արդեն տաս տարեկանում դարձել է «Միսս Բոստոն» մանկական մրցույթի հաղթող, իսկ 2013թ.-ին թագադրվել է որպես «Միսս Մասաչուսեթս»։

Քրիստինա Այանյանն ազատորեն տիրապետում է հայերենին, հաճախ է Հայաստան այցելում, մասնակցում է հանրային կյանքին եւ նախկինում աշխատել է «ABC» հեռուտաընկերությունում՝ լուսաբանելով «Էմմի» մրցանակաբաշխությունը։



© NEWS.am STYLE