Միլա Յովովիչը պատմել է նորածին դստեր ծանր հիվանդության մասին

18:49   11 փետրվարի, 2020

Դերասանուհի Միլա Յովովիչը, որը փետրվարի սկզբին երրորդ անգամ մայր է դարձել, հայտնել է նորածին դստեր հիվանդության մասին։ Դերասանուհին Instagram-յան էջում պատմել է իր ապրումների մասին. երեխայի մոտ դեղնախտի ծանր ձեւ են հայտնաբերել։

View this post on Instagram

A post shared by Milla Jovovich (@millajovovich) on

«Մենք հիվանդանոցում էինք եւ այնտեղից ամբողջ շաբաթ դուրս չենք եկել։ Եվ նրանք ասացին, որ որքան շատ կաթ է նա ուտում, այնքան արագ է ապաքինվում»,- իր միկրոբլոգում գրել է կինոաստղը։

«Հինգերորդ տարր» ֆիլմի աստղը հավելել է, որ իր համար ցավոտ է երեխայի կրունկներին տեսնել քերծվածքները, որոնք մնացել են անալիզներ հանձնելուց հետո։



© NEWS.am STYLE