12:47 12 փետրվարի, 2020Մերի Մակարյանը վերջերս այնքան էլ ակտիվ չի վարում միկրոբլոգի իր էջը, ուշ-ուշ, բայց նոր հրապարակումներ է կատարում՝ ամուսնու հետ գրկապառնված, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր:

Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է վառ դիմահարդարմամբ․ ընդգծված ու արտահայտիչ աչքեր, մեղմ շուրէեր։ Մերին կրում է զոլավոր հանդերձանք։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Երիտասարդ մայրիկը հրապարակմանը կից գրառում չի կատարել։

Ավելի վաղ տեղադրած կադրում հաղորդավարուհին դստեր հետ էր։ Մերին կրում էր կանաչ պիջակ, վարսերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Իսկ Մերի եւ Վարդան զույգի առաջնեկը նայում էր մայրիկի ձեռքի խաղալիքին։ Ջերմ կադրին կից հաղորդավարուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Կյանքը սեր է»։