«Մաքգրեգորի հաջորդ մրցակիցը». Գարիկ Մարտիրոսյանի կինը «տարվել է» բոքսով (վիդեո)

12:19   12 փետրվարի, 2020

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-յան էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում նրա կինը՝ Ժաննա Լեւինան, փորձում է բոքսով զբաղվել։ Համենայն դեպս, տպավորություն է ստեղծվում, որ նա մարտական է տրամադրված։ Ընդ որում, դատելով Ժաննայի էլեգանտ զգեստից եւ գեղեցիկ հարդարված մազերից՝ աստղի կինը որոշել է պարզապես զվարճանալ։ «Ցնցող կին»,- տեսանյութն այսպես է մակագրել Մարտիրոսյանը։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Ամուսիններն առհասարակ սիրում են զվարճանալ ու դրանով կիսվել հետեւորդների հետ, որոնք պատրաստամականությամբ մեկնաբանում են այդ տեսանյութերն ու լուսանկաները։ «Գարիկ, եթե հարձակվեն ձեզ վրա, հեշտությամբ կարող ես փախչել», «Հրեական մայրիշխանություն գոյություն ունի», «Իմ կինը եւս այսպես էր սկսում, իսկ հիմա վեխեցնող է նույնիսկ գարեջուր խմել», «Մաքգրեգորի հաջորդ մրցակիցը», «Խելացի ու գեղեցիկ, առողջություն քեզ ու քո ընտանիքն, Գար»:



© NEWS.am STYLE