Տաթեւ Սարգսյանը ցույց է տվել, թե ինչպիսին է եղել 22 տարեկան հասակում

23:37   11 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը արխիվային լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Տաթեւը 22 տարեկան է։ Ամառային կերպարում է․ փիրուզագույն շապիկ, բաց երանգի ժակետ։ Նրա վարսերը հավաքված են, իսկ հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «21 տարեկան ինչ լավ ա, որ էլ սենց չեմ))) (հոնքերս տեսնես ի՞նչի էին տենց ներքև իջնում)»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Տաթեւը սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ «Դու շատ գեղեցիկ ես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE