BACKSTAGE. Ինչպե՞ս են անցնում «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի նկարահանումները (ֆոտո/վիդեո)

22:46   11 փետրվարի, 2020

Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը շարունակում է պահպանել իր առաջատարի դիրքը վարկանշային աղյուսակում։ Հարություն Մովսիսյանի, Աշոտ Ղազարյանի, Թելման Խաչատրյանի, Ժաննա Բուտուլյանի, Դիանա Մխիթարյանի, Կարեն Ասլանյանի, Տաթեւ Սարգսյանի եւ այլ դերասանների մասնակցությամբ հեռուստասերիալն առանձնանում է սցենարային դինամիկ զարգացումներով եւ անսպասելի իրադարձություններով։

Արդեն 184 սերիա հեռարձակված դրամատիկ սյուժեով  հեռուստասերիալի նկարահանումներն իրակականացել են եւ՛ Հայաստանում, եւ՛ արտերկրում։ Նկարահանումների ընթացքում եղել են եւ՛ դժվարություններ, եւ՛ խնդիրներ, որոնք արագ լուծվել են Դիաննայի պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ։

Թե ինչպես են ընթանում նկարահանումները, եւ ինչ է մնում կադրից դուրս, փորձել ենք պարզել  #Backstage հաղորդման շրջանակում։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE