«Նա այնքան նիհար է». Ադելին «Օսկար»-ի երեկույթին չեն ճանաչել (ֆոտո)

15:19   12 փետրվարի, 2020

Բրիտանացի երգչուհի Ադելը նիհարել է 45 կիլոգրամով։ «Գրեմմի»-ի եւ այլ մրցանակների դափնեկրին այժմ դժվար է ճանաչել՝ նուրբ, փխրուն… Նրան չեն ճանաչել նաեւ «Օսկար»-ի երեկույթին, որը կազմակերպվել էր Բեյոնսեի ու Ջեյ Զիի կողմից։

Ընդ որում, լեհ հեռուստահաղորդավարուհի Քինգա Ռուսինն աստղի հետ լուսանկար է հրապարակել Instagram-յան էջում եւ խոստովանել, որ անմիջապես չի հասկացել, որ իր առաջ հենց Ադելն է։ «Անկեղծ ասած՝ ես նրան չճանաչեցի, քանի որ նա այնքան նիհար է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Աստղը կիպ, հովազային պրինտով զգեստ էր կրում եւ ցնցող տեսք ուներ… Հիշեցնենք՝ երգչուհու փոխված կազմվածքի վրա ուշադրություն էին դարձրել 2019թ.-ի աշնանը՝ ռեփեր Դրեյքի ծննդյան օրը։ Իսկ այդ երեկույթից մեկ ամիս առաջ Ադելը փաստաթղթերը ներկայացրել է գործարար Սայմոն Կոնեկիից բաժանվելու համար։

Նախորդ ամիս բրիտանացի աստղին նկատել են Կարիբյան ծովի արեւելյան մասում եւ երկրպագուները, որոնք ճանաչել են նրան, կարողացել են մի քանի լուսանկար անել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, The Bulletin Time



© NEWS.am STYLE