«Տղա՞, թե աղջիկ». Գոհար Ավետիսյանը հրապարակել է ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը

14:11   12 փետրվարի, 2020

Գոհար Ավետիսյանի հղիության մասին լուրը շոկային էր երկրպագուների համար. հայտնի դիմահարդարի երկրպագուները նույնիսկ չէին կռահում, որ իրենց կուռքը հանդիպել է երկրորդ կեսին։ Ավետիսյանն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում երեւում էր կլորaցած որովայնը, իսկ այսօր Instagram-ում տեղադրել է ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը։

«Մեր առաջին լուսանկարը։ Դե ինչ, սկսե՞նք «Էստրասենսների պայքար» խորագիրը։ Տղա, թե աղջիկ։ Այնտեղ ոչինչ չի երեւում»,- գրել է Ավետիսյանը։

Мальчик или девочка? Визажист Гоар Аветисян опубликовала первое фото своего ребенка

Հետեւորդների մեծ մասը մեկնաբանություններում հայտնել է իր կարծիքը։ «Տղա է։ Որովհետեւ համարում են, որ աղջիկները վերցնում են գեղեցկությունը։ Իսկ դու ավելի ես ծաղկել։ Նշանակում է՝ տղա է», «Լուսանկարը նայելիս առաջին միտքը՝ տղա է։ Երեխայի դեմքի արտահայտությունն է նույնիսկ լուրջ, հանագիստ, ինչպես տղամարդու դեպքում։ Իսկ ամենակարեւորն այն է, որ առողջ ու երջանիկ լինի»,- կարծում են Գոհարի երկրպագուները։

ՈւՁՀ լուսանկարի հրապարակումից հետո նույնպիսի կադր է հայտնվել Ռոբ Քարդաշյանի նախկին սիրելիի՝ Բլեք Չայնայի Instagram-այն էջում։ Ամերիկացի մոդելը պարզապես ցանկացել է շնորհավորել Ավետիսյանին եւ պատահաբար իր միկրոբլոգում հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը։

Мальчик или девочка? Визажист Гоар Аветисян опубликовала первое фото своего ребенка

Հիշեցնենք՝ մոտ մեկ տարի առաջ Գոհարը բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից եւ այդ ժամանակվանից սկսած նիհարել է ու նոր հարաբերություններ սկսել։ Գոհարը սիրելիին թաքցնում է հանրությունից, ավելի ճիշտ՝ նա չի ցանկանում հանրային դառնալ, այդ պատճառով նրա հետ համատեղ լուսանկարներ չկան (կամ էլ նրա դեմքը փակված է սմայլիկով)։ Մեկնաբանություններում Ավետիսյանը նաեւ հաստատել է, որ ոչ միայն երեխայի է սպասում, այլեւ պաշտոնապես ամուսնացել է։



© NEWS.am STYLE