«Աղետ». Մակոլեյ Կալկինը պատմել է՝ ինչու դեր չի ստացել Տարանտինոյի վերջին ֆիլմում

17:38   12 փետրվարի, 2020

Ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինը, որը հայտնի է դարձել «Տանը միայնակ» կատակերգությունում խաղացած դերից հետո, պատմել է, որ ձախողել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դեր ստանալու համար քասթինգը, հայտնում է «Esquire» ամսագիրը։

image

«Դա աղետ էր։ Ես ինքս ինձ էլ չէի վարձի։ Ամեն դեպքում ես քասթինգների հարցում սարսափելի եմ, եւ դա իմ առաջին լսումն էր ութ տարվա ընթացքում»,- ասել է արտիստը։

image

Կալկինը խոստովանել է, որ երբեք չի կարողացել քասթինգներ անցնել, առավել եւս այն դեպքում, որ դա իր առաջին լսումն էր վերջին ութ տարվա ընթացքում։ Մակոլեյը չգիտեր՝ իրականում ինչ դերի էր հավակնում։

Լուսանկարները՝ Esquire



© NEWS.am STYLE