«Ես ուզում եմ, որ իմ որդին վստահ լինի, որ ես երբեք չեմ դավաճանի իրեն». Լիլիթ Բասյան

15:49   12 փետրվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում Լիլիթը տեղադրել է որդու՝ Ալեքսի լուսանկարը, իսկ մեկնաբանություններում նշել, որ յուրաքանչյուր ծնող պետք է իր երեխայի ընկերը լինի։ «Ամեն ծնող պետք է իր երեխայի ընկերը լինի։ Ես ուզում եմ, որ իմ որդին վստահ լինի, որ ես երբեք չեմ դավաճանի իրեն։ Ինչ էլ նա անի իր կյանքում, ինձ համար նա միշտ ճիշտ կլինի։ Սիրում եմ քեզ, իմ կյանք եւ իմ ընկեր, իմ Ալեքս»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը սպորտային հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE