«Ճակատագիրն այնպես է անում, որ յուրաքանչյուրի կյանքում ամեն ինչ պատահի ճիշտ ժամանակին». Իվետա Մուկուչյան

20:43   12 փետրվարի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որն ուղեկցել է հետաքրքիր մեկնաբանությամբ։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում ոճային երգչուհին կարճ, փայլուն զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իվետան հավաքել է մազերն ու արտահայատիչ շպար ընտրել. շուրթերը ներկված են կարմիրով։ «Երբեմն թվում է, թե մենք չենք կարող հետեւել ուրիշներին: Երբեմն թվում է, թե աշխարհը շատ արագ է ընթանում, իսկ մենք մեր քայլերը դանդաղեցնում ենք... Մենք պետք է սովորենք ոչ թե մտահոգվել այլոց պատմությունների մասին, այլ կենտրոնանալ մեր սեփականի վրա: Ճակատագիրն այնպես է անում, որ յուրաքանչյուրի կյանքում ամեն ինչ պատահի ճիշտ ժամանակին: Որքան կարեւոր են համբերությունն ու խաղաղությունը սեփական երազանքները ստեղծելու եւ մեր նպատակներին հասնելու համար, նույնքան կարեւոր է նաեւ շնչել այդ ամենի ընթացքում... Իմ պատմությունը քոնը չէ, նրանցն էլ իմը չէ: Երբեք մի համեմատեք: Կենտրոնացեք, խորհեք, բայց շարունակեք առաջ գնալ...»,- գրել է երգչուհին՝ մեկնաբանություններում օգտագործելով «ուժեղ եղեք» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Նա ձմեռային կերպարում էր՝ գունավոր բլուզ, բեժ վերարկու։ Իվետան արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ «Որսալով արեւը»,- հրապարակումը մակագրել էր միշտ ոճային երգչուհին։



© NEWS.am STYLE