«Շատ գեղեցիկ զույգ». Սոֆյա Պողոսյանի ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանի լուսանկարը

21:41   12 փետրվարի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Մեկնաբանություններում Սոֆյան մի շարք հեշթեգեր է օգտագործել, այդ թվում «սեր», «սերը ճախրում է օդում», «ձմեռ»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ զույգ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ գույնի բլուզ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել աֆրիկյան հյուսքերին, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Երազանքներիդ թույլ տուր ծաղկել»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE