Օվկիանոս, մեղմ գրկախառնություն. Լիլուի լուսանկարն ամուսնու հետ

18:39   12 փետրվարի, 2020

Երգչուհի Լիլուն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Կադրերն արվել են օվկիանոսի ափին։ Զույգը մեղմ գրկախառմված է։ Լիլուն սեւ հագուստ է կրում եւ արեւային ակնոց։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Լիլուն երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել էր իր ապրումներով եւ կորստի ցավով. «Սարսափելի ամիս էր հունվարը, ես կորցրեցի մարդկանց, ովքեր թանկ էին ինձ համար։ Հորաքույրս, ով կարոտած աչքերով սպասում էր հեռավոր Հունաստանում, որպեսզի տեսնի Ռոբերտին, Լուսինեն, ով շատ կարճ ժամանակով եկավ մեր կյանք եւ մեզ սովորեցրեց, թե ոնց կարելի է մարդուն առանց ճանաչելու անձնազոհ լինել, օգնել, սատարել եւ հեռանալ ընդմիշտ․․․ Ստեփան պապիկս, նրա հուղարկավորությունն էր այսօր, ես պատրաստ չէի այս ամենին, բայց եղավ էն, ինչ պետք է լիներ․․․ Նման դեպքերում շատ դժվար է դիմակայել, բայց ես կարողացա դառը սրտով, ժպիտը դեմքիս պայքարել փորձությունների դեմ, շարունակել ապրել․․․նորից ուրախանալ, կյանքը շարունակվում է․․․»։



© NEWS.am STYLE