Victoria’s Secret-ի մոդելը հարուստ ժառանգորդից որդի է ունեցել ու 89 մլն դոլար նվեր ստացել

19:11   12 փետրվարի, 2020

Չինացի մոդել Մին Սին երեխա է պարգեւել միլիարդատեր Մարիո Հոյի որդուն եւ հարստացել տասնյակ միլիոն դոլարներով, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Asia One պորտալը։

30-ամյա Սին, որը մասնակցել է Victoria’s Secret ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին, 2019թ.-ի հուլիսին ամուսնացել է Մակաոոյում խաղատների ցանցի սեփանակատիրոջ բարեկամի հետ։ Երեք ամիս անց նա լույս աշխարհ է բերել որդուն՝ Ռոնալդուին, ինչի համար պարգեւ է ստացել ամուսնու ընտանիքից։ «Անհարմար է քննարկել նրա նվերը, բայց այն պատկառելի կլինի»,- ժամանակին լրագրողներին ասել էր Մարիո Հոն։

Картинки по запросу

Պարբերականին հայտնի է դարձել, որ Սին Դիփ-Ուոթեր-Բեյում տուն է նվեր ստացել, որը համարվում է Հոնգկոնգի ամենաթանկ շրջաններից մեկը։ Դրա արժեքը կազմում է 89 մլն դոլար։

 



© NEWS.am STYLE