23:36 12 փետրվարի, 2020Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու ոճային կերպարը։

Իր Instagram-ում հրապարակված կադրում երգչուհին կրում է սպիտակ երանգի հանդերձանք․ լայն փողքերով տաբատ, պիջակ, լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել են վարդագույն բարձրակրունկները, ակնոցն ու վզնոցը։ Հրապարակմանը կից ԱՄՆ-ում բնակվող երգչուհին գրել է․ «Հրճվանք ու անասելի ջերմություն եմ զգում՝ կարդալով Ձեր մեկնաբանությունները: Մեր սերը փոխադարձ է»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Ոճային երգչուհին ամբողջությամբ սպիտակ հագուստ էր կրում՝ տաբատ եւ բլուզ։ Նա հետաքրքիր պայուսակ էր ընտրել եւ արեւային ակնոց։ «Ես չեմ սիրում ձմեռ ու ցուրտ եղանակ, բայց հիմա այնքա՜ն կուզենայի քայլել Երեւանի առատ ու փափուկ ձյան տակ...»,- գրել էր նա։