Քենդալ Ջենները Քիմ Քարդաշյանի դստերը ոճի ապագա կուռք է համարում

10:16   13 փետրվարի, 2020

Քենդալ Ջենները՝ Քիմ Քարդաշյանի քույրը, կարծում է, որ նրա ավագ դստերը նորաձեւության ոլորտում հաջող ապագա է սպասվում. վեցամյա Նորթ Ուեսթը հրաշալի ճաշակ ունի։

Փոքրիկը նորաձեւ կերպարների հետ տարբեր փորձեր է անում, հանրությանը ներկայանում բրենդային հագուստով եւ արդեն իսկ փորձում է ազդեցիկ դիմահարդարում անել։ Քենդալը Նորթին համարում է «քույրերի դուստրերից ամենաոճայինը»։

Ջենների խոսքով՝ Նորթն անհամադրելի համադրելու բնատուր տաղանդ ունի։ «Նա կարող է կերպար ստանալ իրերից, որոնք երբեք չէիր մտածի միասին հագնել։ Նրա մոտ դա շատ լավ է ստացվում»,- հիացմունքով նշել է Քենդալը։

Նա նշել է, որ Նորթի եղբայրներն ու քույրը նորաձեւության ապագա կուռքին շուտով մրցակից կդառնան։ Աստղի կարծիքով՝ Քիմի ու Քանյեի ընտանիքում հնարավոր չէ ծնվել առանց ոճի զգացման։ «Պարզապես երեխաները դեռ շատ փոքր են»,- ընդգծել է Ջենները։

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա վերաբերյալ խոսակցության ընթացքում Քենդալը խոսել է նաեւ իր հաջողության գաղտնիքի մասին։ «Ես պարզապես ձգտում եմ իմ ավելի տարբերակը լինել, եւ ոչ թե որեւէ այլ մեկը։ Դա հիմա հատկապես կարեւոր է, երբ մենք նայում ենք սոցիալական ցանցերն ու մտածում, թե մեզ շրջապատողների կյանքերը կատարյալ են»,- E! News-ին հայտնել է թոփ մոդելը։

Աղբյուրը՝ Cosmo, Instagram



© NEWS.am STYLE