Դարի գործարքը. Եղիսաբեթ Երկրորդը վաճառում է բնակարանը Մոսկվայում

12:13   13 փետրվարի, 2020

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մոսկվայի անշարժ գույքի ամենամեծ գործակալություններից մեկը պատրաստվում է խոշորագույն գործարքի՝ բնակարանի վաճառք, որը պաշտոնապես պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին։

Թագուհին Ռուսաստանի մայրաքաղաքում չորս բնակարան ունի, որոնցից ամենամեծի մակերեսը կազմում է 320 քառակուսի մետր։ Սակայն թագուհին առայժմ դրանից պատրաստ չէ հրաժարվել. վաճառքի է հանվել 250 քառակուսի մակերեսով բնակարանը, որը գտնվում է Հիսուս Փրկչի տաճարից ոչ հեռու։

Էլիտար անշարժ գույքի վաճառքի պատճառը, ինչպես նաեւ ենթադրյալ գործարքի գումարը չեն նշվում։ Անշարժ գույքի քաղաքային գործակալները կարողացել են միայն մոտավորապես գնահատել թագավորական անշարժ գույքի հնարավոր արժեքը։

«Այդ բնակարաններում մեկ մետրի արժեքը տատանվում է միլիոնից մինչեւ մեկուկես մլն։ Այդ բնակարանների շարքում երկհարկանիները կան։ Դրանց արժեքն արդեն մեկ մետրի համար հասնում է երկու միլիոնի։ Ընդ որում, վաճառքի է հանվել հենց «մեկ հարկանի» բնակարան»,- անշարժ գույքի գործակալ Կոնստանտին Նոսովի խոսքերը մեջբերել է «7days.ru»-ն։

Եղիսաբեթ Երկրորդը վերջին անգամ Ռուսաստանում եղել է 26 տարի առաջ։ Ընդ որում, եթե նա ցանկանա կրկին Մոսկվա ժամանել, նա դեռ երեք բնակարան կունենա, այնպես որ Ռուսաստանի մայրաքաղաքում բնակարանի որոնման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

Աղբյուրը՝ Էքսպրես Գազետա



© NEWS.am STYLE