«Հեռացել է միլիոնների սիրահարի մոտ». հումորիստը փորձել է միլիարդ ռուբլի գումար տալով ազատվել Ստեպանենկոյից

11:16   13 փետրվարի, 2020

Կատակերգու Եվգենի Պետրոսյանը նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հաշվին 2017թ.-ի դեկտեմբերին մեկ միլիարդ ռուբլի է փոխանցել։ Այս մասին ասվում է Պետրոսյանի բանկային հաշիվներից մեկի քաղվածքում, որը հայտնվել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողների տրամադրության տակ։

Ստեպանենկոյի շրջապատից հայտնել են, որ ամուսնուց ստանալով այս գումարը՝ Ելենա Գրիգորեւնան առաջին անգամ Նոր տարին միայնակ է դիմավորել։ Իսկ Պետրոսյանը 2018թ.-ը դիմավորել է Բրուխունովայի ընկերակցությամբ։ Ստեպանենկոյի ծանոթի խոսքով՝ նա ծանր է վերապրել ամուսնու հետ բաժանումը։ Արտիստն արտասվել է եւ այնքան ապրումներ ունեցել, որ նիհարել է 46 կիլոգրամով։ Հավանական է, Պետրոսյանը հույս է ունեցել գումար տալով ազատվել կնոջից, որպեսզի իրենց բաժանումն անաղմուկ անցնի։

Картинки по запросу

Կարծես թե Պետրոսյանից պատկառելի գումար է ստացել նաեւ նրա դուստրը, որն ապրում է ԱՄՆ-ում։ Նույն քաղվածքում երեւում է. 2017թ.-ի դեկտեմբերի 13-ին Վիկտորինա Եվգենեւնան հորից 50 մլն ռուբլի է ստացել։ Իսկ նույն տարվա դեկտեմբերի 14-ին՝ եւս 78 մլն ռուբլի։ Եվ դա միայն 2017թ.-ի դեկտեմբերի ընթացքում։ Աղբյուրի խոսքով՝ հարազատներին գումարային փոխանցումներն իրականում ավելի շատ են եղել։

Ստեպանանկոյի շրջապատից նույն մարդը պարզաբանել է, թե ինչու է արտիստը որոշել ունեցվածքը կիսել նախկին ամուսնու հետ, անկախ գումարային այդ փոխանցումներից։ «Պետրոսյանն ընտանիքից, որում կին կար, դուստր, թոռներ, հեռացել է միլիոններ սիրող ինչ-որ մեկի մոտ։ Մենք կարծում ենք, որ նա Ստեպանենկոյից մեծ գումարներ է թաքցրել, դրանց դուրս բերել ընտանեկան բյուջեից։ Այդ պատճառով էլ նա դատարան է դիմել՝ ամեն ինչ կիսելու համար, արդար ձեւով։ Հակառակ դեպքում նա ամեն ինչ իրեն կվերցներ»,- հարցազրույցի ընթացքում ասել է աղբյուրը։

 



© NEWS.am STYLE