Mango-ն 3D տպիչով տպված զարդերի հավաքածու է թողարկել. հիասքանչ տեսք ունի

13:12   13 փետրվարի, 2020

Mango-ն բիժուտերիայի կապսուլային հավաքածու է ստեղծել, որը տպվել է 3D տպիչով։ Ապրանքանիշն այս կերպ հավատարիմ է մնում կայուն զարգացման սկզբունքներին։ Հավաքածուն զարդերի տաս մոդել է ներառում, որոնք 90 տոկոսով պատրաստված են էկոլոգիական նյութերից՝ կեչի, պոլիլակտիդ, տերակոտա, բուսական ծագման բիոքայքայվող պլաստմասա, բնափայտ եւ կերամիկա։

Ապրանքանիշը զարդերի հավաքածուն ստեղծել է իսպանական Comme Des Machines ընկերության հետ համագործակցությամբ՝ եռաչափ տպագրության միջոցով էկոլոգիական նորաձեւության արտադրության առաջատար։ Ընկերությունը բիժուտերիա, պայուսակներ ու գործվածքներ է ստեղծում՝ օգտագործելով եռաչափ տպիչներ։ Հավաքածուն վաճառքի կհանվի փետրվարի 10-ին կայքում եւ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայիում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայիում եւ Պորտուգալիայում Mango-ի ընտրված խանութներում։

Աղբյուրը՝ Blueprint

 



© NEWS.am STYLE