Ջո Ջոնասն ու Սոֆի Թերները ծնողներ կդառնան. լրատվամիջոցներ

14:19   13 փետրվարի, 2020

Սոֆի Թեներն ու Ջո Ջոնասը երեխայի են սպասում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով դերասանների շրջապատից բազմաթիվ աղբյուների։

Картинки по запросу "joe jonas sophie turner getty images"

Դեռեւս պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն ընտանիքն ու ընկերները տեղյակ են եւ շատ ուրախ են նրանց համար։ Թերներին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նա արդեն հղիների համար նախատեսված հագուստ է գնել։

«Նրանք առայժմ չեն ցանկանում հրապարակայնորեն հայտարարել դրա մասին, բայց բոլոր հարազատներն ու ընկերներն արդեն տեղյակ են եւ շատ ուրախ են նրանց համար։ Սոֆին ձգտում է թաքցնել հղիությունը հագուստի միջոցով, երբ Ջոյի հետ ներկայանում է հանրությանը»,- հայտարարել է ինսայդերը։

Картинки по запросу "joe jonas sophie turner getty images"

Ջոն եւ Սոֆին ամուսնացել են 2019թ.-ին։ Նրանք նախ միմյանց «այո» են ասել Լոս Անջելեսում գտնվող մատուռում, ապա Ֆրանսիայում շքեղ երեկույթ կազմակերպել։

 



© NEWS.am STYLE