«Գեղեցիկ տղա». Սենչուկովայի ու Ռիբինի որդու լուսանկարը «պայթեցրել» է համացանցը

16:19   13 փետրվարի, 2020

Նատալյա Սենչուկովան համացանցը «պայթեցրել է» 21-ամյա որդու՝ Վասիլի Ռիբինի լուսանկարով։ Նա սովորում է Մոսկվայի մշակույթի պետական համալսարանում, կրթություն ստանում որպես թատերական ներկայացումների ռեժիսոր, հետաքրքրվում է երաժշտությամբ եւ կարատեով զբաղվում։

«Ծնունդդ շնորհավոր, մեր թանկագին ու սիրելի որդի։ Ես ու հայրդ քեզ օրհնյալ կյանք ենք մաղթում ու սեր։ Առողջություն ու ստեղծագործական հաջողություններ»,- ասված է շնորհավորանքում։

Картинки по запросу

Լուսանկարում երիտասարդ տղա է՝ երկար մազերով ու բազմաթիվ դաջվածքներով։ Նրա կերպարն առաջացրել է օգտատերերի բուռն արձագանքը։ «Նոր սերնդի սեքս սիմվոլ», «Վաու, հոլիվուդյան դերասան», «Պարզապես Marvel-ի հերոս»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները։

Картинки по запросу

Բացի այդ՝ շատերը նշել են, որ Վասիլին զարմանալիորեն նման է Բրդ Փիթին եւ Ջթնի Դեթին երիտասարդ տարիներին։



© NEWS.am STYLE