«Հիասքանչ»․ Լիա Զախարյանի լուսանկարը գիշերային քաղաքի ֆոնին

17:39   13 փետրվարի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիան ջինսե տաբատ է կրում եւ սպորտային բլուզ։ Նա սեւ գունի երկարաճիտ կոշիկներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է սպորտային սեւ գլխարկը։ «Ցուրտը բավանականություն է առաջացնում, իսկ բավականությունը՝ ցուրտ»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է դերասանուհին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել հմայիչ դերասանուհուն. «Հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերերում դերասանուհին բեժ գույնի վերարկու էր կրում, որը համադրել էր վանդակավոր շարֆի հետ։ Լիան բաց գույնի սպորտային կոշիկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել գեղեցիկ շպարով ու խոշոր աքսեսուսրներով։ «Իմ հոգում շատ սեր կա․ ո՞ւմ է այն հարկավոր»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր Լիան։



© NEWS.am STYLE