Մելանյա Թրամփը հանրությանն է ներկայացել 7700 դոլար արժողությամբ շրջազգեստով (ֆոտո, վիդեո)

17:15   13 փետրվարի, 2020

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կարողացել է հերթական անգամ համացանցը ցնցել իր զգեստապահարանի նորույթով։ Դոնալդ Թրամփը կնոջ հետ դիմավորել է պատվիրակությանն Էկվադորից, եւ հայտնի ամերիկուհին ցուցադրել է իր ոճային կերպարը։

Սպիտակ տուն են ժամանել Էվկադորի նախագահ Լենին Մորենոն եւ նրա կինը՝ Ռոսիո Գանսալես Նավասը. համացանցում հայտնվել է քաղաքական գործիչների ազդեցիկ լուսանկարը, որոնք Սպիտակ տան առաջ եւ սենյակներից մեկում ավանդական ֆոտոշարքի են մասնակցել։

ԱՄն 49-ամյա առաջին տիկինը հյուրերին դիմավորել է իտալական Salvatore Ferragamo ապրանքանիշի շքեղ շրջազգեստով։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ հագուստի այս իրի արժեքը կազմում է 7700 դոլար։ Նախկին մոդելը բարձրակրունկ, բաց վարդագույն կոշիկներ է ընտրել։ Անկախ ցուրտ եղանակից՝ Թրամփը զուգագուլպա չի կրել։

Նավասը կարմիր ու սեւ գույների համադրությամբ բլեյզեր ու շրջազգեստ էր կրում։ Լրատվամիջոցները նշում են, որ նրա կոստյումը հրաշալիորեն համապատասխանում էր Դոնալդ Թրամփի հագուստի հետ, որն այդ օրը սեւ վերարկու եւ կարմիր փողկապ էր ընտրել։

Աղբյուրը՝ Fakty.ua

Լուսանկարները՝ LucaBruno/AP, AP

Տեսանյութը՝ VOA News



© NEWS.am STYLE