Մայլի Սայրուսը պատահաբար ցույց է տվել մերկ կուրծքը (ֆոտո)

19:39   13 փետրվարի, 2020

Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը, որը վերջերս բաժանվել է ամուսնուց՝ Լիամ Հեմսվորթից, կրկին շոկի է ենթարկել հանրությանը. այս անգամ Instagram-ում։

Հրապարակված կադրում երեւում է, որ Սայրուսի տոպը մի կողմ է թեքվել։ Լուսնակարիչները նրան ֆիքսել են զոլավոր տոպով եւ սեւ, բարձր գոտիով տաբատով։ Սայրուսը կարմիր բարձրակրունկներ էր կրում։

«Աջ կողմ շրջեք։ Միայն թե արագ։ Instagram-ը շուտով հաստատ կջնջի այս հրապարակումը»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին։ Սայրուսի արարքը ցնցել է նրա երկրպագուներին։

«Հենց սրա համար էլ ես պաշտում եմ քեզ, Մայլի», «դու լեգենդ ես», «չափազանց թեժ ես սառը Նյու Յորքի համար»,- մեկնաբանել են հետեւորդները։

Լուսանկարը՝ Instagram/mileycyrus



© NEWS.am STYLE