«Ես այնքան վատը չեմ, որքան պնդում են, ոչ էլ այնքան լավը, որքան ինքս կցանկանայի լինել». Ռոբի Ուիլյամսը դարձավ 46 տարեկան

19:04   13 փետրվարի, 2020

Բրիտանացի հայտնի երգիչ, Take That խմբի նախկին անդամ Ռոբի Ուիլյամսն այսօր՝ փետրվարի 13-ին, նշում է ծննդյան 46-ամյակը:

Ուլիլյամսը համարվում է աշխարհի ամենապահանջված երգիչներից մեկը, որի ձայնասկավառակները վաճառվել են միլիոնավոր օրինակներով: Իսկ խռպոտ ձայնի եւ երգելու ոճի համար Էլթոն Ջոնը նրան տվել է 21-րդ դարի Ֆրենկ Սինատրա անունը:

Երգչի հայտնի ստեղծագործություններից են՝ Feel, Supreme, Angels, I Love My Life եւ այլն:

Այսօր առաջարկում ենք այդ հիթերը վայելել Ռոբի Ուլիյամսի հայտնի մտքերից մի քանիսն ընթերցելուն զուգահեռ:

«Ժամանակը լավագույն ուսուցիչն է, բայց ցավոք՝ այն սպանում է իր աշակերտներին»:

«Ոչ ոք չի ցանկանում լսել ճշմարտությունը, քանի որ այն ձանձրալի է»:

«Ես ի ծնե երգիչ եմ: Երբ բացում եմ սառնարանը ու լույսն ընկնում է ինձ վրա, միանգամից սկսում եմ երգել»:

«Ես խելքս չեմ թռցրել, այն, պարզապես, ինձանից հրաժարվել է»:

«Բոլորը սիրում են քո կյանքը, բացի քեզանից»:

«Հաջողությունն է կախվածություն առաջացնում, ոչ թե հայտնիությունը»:

«Ինձ համար մինչ օրս դժվար է մարդկանց վստահելը: Ունեմ մի քանի ընկեր, բայց սովորաբար շատ մարդկանց ներս չեմ թողնում իմ կյանք»:

«Ես այնքան վատը չեմ, որքան մարդիկ են պնդում, ոչ էլ այնքան լավը, որքան ինքս կցանկանայի լինել»:

«Դեպրեսիան նման է մրսածության, որից չես կարողանում ազատվել»:

«Ես ցուցամոլ եմ, ես շատ լավ եմ ցուցամոլությունից»:

Լուսանկարները՝  Getty Images, Musicweek.com



© NEWS.am STYLE