Ռիհաննան սեքսուալ ներքնազգեստով նկարահանվել է սեփական ապրանքանիշի գովազդում

22:13   13 փետրվարի, 2020

Հայտնի երգչուհի Ռիհաննան, որը բավական հաճախ է լուսանկարներ հրապարակում ներքնազգեստով, կրկին ուրախացրել է երկրպագուներին։ Լուսանկարը հայտնվել է Instagram-ի իր էջում։

Հրապարակված կադրում երգչուհին պատկերված է բաց վարդագույն շղարշե կտորի ֆոնին, որն ամրացված է նրա ոտքերին: Երգչուհին կերպարանք է ընդունել ժանյակավոր սպիտակ կրծկալով եւ նույն կտորից վարտիքով։

Նրա կերպարը համալրել են նույն երանգի զուգագուլպաները եւ տարբեր աքսեսուարները․  թեւնոցներ, խոշոր ականջօղեր եւ մարգարիտով մանյակը։  

Համացանցի օգտատերերը հիացել են նրա կերպարով եւ կազմվածքով․ «Դուք շքեղ տեսք ունեք, Աստված իմ», «Նայեք այս աղջկան, նա պարզապես կրակ է», «Ինչու՞ եք այդքան կատարյալ», «Թագուհի», - գրել են նրանք։

Աղբյուրը՝ Лента.ру

Լուսանկարները՝ Instagram/badgalriri



© NEWS.am STYLE