Բրեժնեւան ամուսնալուծության մասին լուրերից հետո պատմել է Մելաձեի հետ հարաբերությունների մասին

20:15   13 փետրվարի, 2020

Ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնեւանն պատմել է հայտնի պրոդյուսեր Կոնստանտին ՄԵլաձեի հետ հարաբերությունների մասին։ «Cosmopolitan»-ին տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ ինքն ու ամուսինը շատ են խոսում եւ միշտ կապի մեջ են։

«Ես ուժեղ եմ, բայց իմ բախտը բերել է, որ կողքիս ուժեղ տղամարդ ունեմ։ Դա ինձ հնարավորություն է տալիս նրա կողքին թույլ աղջիկ լինել, որը կարող է լաց լինել ուսին, խորհուրդ հարցնել կամ օգնություն խնդրել։ Միեւնույն ժամանակ, նա հիանում է իմ ինքնաբավնությամբ։ Մեր հարաբերությունները հավասարակշռված են։ Մենք շատ ենք խոսում եւ միշտ կապի մեջ ենք։ Ես ինձ կարող եմ թույլ տալ մտերիմների հետ կիսվել խնդիրներով, բայց ամեն ինչից չբողոքել։ Ես հազվադեպ եմ բողոքում եւ չեմ սիրում ինչ-որ մեկից հաճախ բողոքներ լսել։

Եթե մարդիկ մշտապես դժգոհ են ինչ-որ բանից, նրանք կենտրոնանում են թերությունների վրա եւ չեն տեսնում արժանիքները, կյանքից հաճույք չեն ստանում։ Հաճախ նրանց դուր է գալիս զոհի դերում լինել։ Ինձ համար բաժակն ամեն դեպքում կիսով չափ լի է եւ ոճ թե դատարկ»,- պատմել է երգչուհին։

Աղբյուրը՝ Unian



© NEWS.am STYLE