«Առեղծված». հմայիչ Իվետա Մուկուչյանի նոր լուսանկարը

22:41   13 փետրվարի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին արձակել է մազերը։ Նա վառ շպարով է. կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են արել միշտ ոճային երգչուհուն. «Դու չափազանց գեղեցիկ ես», «Իվետա ջան, ուղղակի կատարյալ ես», «առեղծված ես»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ոճային երգչուհին կարճ, փայլուն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իվետան հավաքել էր մազերն ու արտահայատիչ շպար ընտրել. շուրթերը ներկված էին կարմիրով։ «Երբեմն թվում է, թե մենք չենք կարող հետեւել ուրիշներին: Երբեմն թվում է, թե աշխարհը շատ արագ է ընթանում, իսկ մենք մեր քայլերը դանդաղեցնում ենք... Մենք պետք է սովորենք ոչ թե մտահոգվել այլոց պատմությունների մասին, այլ կենտրոնանալ մեր սեփականի վրա: Ճակատագիրն այնպես է անում, որ յուրաքանչյուրի կյանքում ամեն ինչ պատահի ճիշտ ժամանակին: Որքան կարեւոր են համբերությունն ու խաղաղությունը սեփական երազանքները ստեղծելու եւ մեր նպատակներին հասնելու համար, նույնքան կարեւոր է նաեւ շնչել այդ ամենի ընթացքում... Իմ պատմությունը քոնը չէ, նրանցն էլ իմը չէ: Երբեք մի համեմատեք: Կենտրոնացեք, խորհեք, բայց շարունակեք առաջ գնալ...»,- գրել էր երգչուհին՝ մեկնաբանություններում օգտագործելով «ուժեղ եղեք» հեշթեգը։



© NEWS.am STYLE