Ջենիֆեր Լոպեսը գովազդային արշավում ներկայացրել է կոշիկի իր նոր հավաքածուն

11:18   14 փետրվարի, 2020

Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է The Camuto Group-ի հետ համատեղ JLO Jennifer Lopez կոշիկի հավաքածուի թողարկման մասին։ Գովազդային արշավի դեմքը, որում ներկայացված են երկարաճիտներ, սպորտային կոշիկներ, բարձրակրունկներ ու պայուսակներ, հենց 50-ամյա աստղն է։ Արշավի լուսանկարներից մեկը նա հրապարակել է Instagram-յան էջում։

«Կարիերայիս հենց սկզբից ես ցանկանում էի հենց սրանով զբաղվել՝ երաժշտությամբ, կինոյով ու նորաձեւությամբ։ Այս հավաքածուն ներկայացնում է երեք քաղաքները, որոնք հատկապես կարեւոր են ինձ համար։ Ես խոսում եմ Նյու Յորքի, Լոս Անջելեսի եւ Մայամիի մասին»,- ասել է երգչուհին։

Լոպեսը, սակայն, չի մոռանում երաժշտական կարիերայի մասին։ Մեկ շաբաթ առաջ համացանցում հայտնվել է «RITMO» կոմպոզիցիայի ռեմիքիսի նոր տեսանյութը, որը Ջեյ Լոյի կողմից ստեղծվել է «Black Eyed Peas» խմբի եւ կոլումբիացի կատարող J Balvin-ի հետ։

Փետրվարի սկզբին Ջենիֆերը դարձել է «Սուպերգավաթ 2020»-ի հերոս՝ ելույթ ունենալով «Hard Rock Stadium» մարզադաշտում, որտեղ կայացել է ֆուտբոլի ազգային լիգայի ամենամյա հանդիպումը։ Նրա հետ ելույթ է ունեցել Շակիրան, իսկ երգերից մեկի կատարման ընթացքում բեմ է բարձրացել Լոպեսի դուստրը՝ 11-ամյա Էմմեն։

Աղբյուրը՝ Daily Mail, Spletnik

Լուսանկարները՝ Gettyimages.ru



© NEWS.am STYLE