Ռուսական շոու-բիզնեսի գլխավոր ամուրիներից մեկը՝ 42-ամյա Տիմուր Բատրուդինովը, արտամուսնական կապից ծնված երեխա ունի։ Տեղեկատվություն է տարածվել, որ հումորիստը դուստր ունի, ընդ որում նա արդեն 20 տարեկան է։
Comedy Club-ի անդամի դստեր անունը Լիզա է, նա ծնվել է 2020թ.-ի ապրիլի 22-ին եւ ապրում է Կալինինգրադում։ Ըստ անանուն աղբյուրի տեղեկությունների, որոնք անձամբ ծանոթ են աղջկա հետ, Բատրուդինովն արտամուսնական կապից ծնված դստեր հետ կապ է պահպանում եւ նրան նույնիսկ իր ազգանունն է տվել։ Ավելին, Լիզան շփվում է ոչ միայն աստղային հոր, այլեւ տատիկի ու պապիկի՝ Տիմուրի ծնողների հետ։
Ասում են՝ հումորիստը բազմաթիվ անգամներ Կալինինգրադ է գնացել՝ հանդիպելու դստերը, իսկ նրա Instagram-յան էջում կարելի է լուսանկարներ գտնել Բատրուդինովի ծնողների հետ։ Վերջերս աղջկան նկատել են Տիմատիի ընկերակցությամբ։ «Բոլորը կարծում էին, թե նա Տիմատիի հերթական զվարճանքներից մեկն է, բայց հետո պարզվեց, որ դա նրա համար հայրիկն էր կազմակերպել»,- Telegram-յան «Yobajur» ալիքը մեջբերում է աղբյուրի խոսքերը։
Համացանցում ենթադրում են, որ Լիզան կարող է պարզապես արտիստի ազգանվանակիցը լինել, որը որոշել է այդ կերպ հայտնի դառնալ։ Սակայն հավանականությունը, որ երիտասարդ տարիներին Տիմուրը երեխա է ունեցել, բարձր է մնում՝ նույնիսկ անկախ հումորիստի ոչ ստանդարտ կողմնորոշման մասին համառ լուրերի։
Աղբյուրը՝ Էքսպրես Գազետա