«Գրկեք, սիրեք, խոստովանեք…». Էլեն Ասատրյանը հմայիչ կերպարում

10:47   14 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակպված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Էլեն Ասատրյանը խոշոր աքսեսուար է ընտրել՝ ականջօղ, իսկ հրապարակման մեկնաբանություններում գրել է. «Շնորհավորում եմ բոլորիդ՝ սիրո տոնի կապակցությամբ: Տրվեք միայն իրական սիրուն, որը երբեք չի չարացնում ու չի բարդացնում կյանքը: Սիրեք մարդկանց, ովքեր արժանի են ձեր սիրուն ու քնքշանքին: Ճիշտ մարդու նվիրեք այդ հեքիաթային զգացմունքն ու փոխարենն ավելին կստանաք: Վեճերն անխուսափելի են, զիջող եղեք: Գրկեք, սիրեք, խոստովանեք… Իսկական սերը ՓՈԽԱԴԱՐՁՆ է»,- գրել է նա։

Ավելի վաղ Էլենը ներկայացել էր գրավիչ կերպարում։ Դերասանուհին վառ շպարով էր՝ արտահայտիչ ու ընդգծված աչքեր, նուրբ շրթունքներ։ Դերասանուհին խորը դեկոլտեով սեւ զգեստ էր կրում։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չէր կատարել։

Լուսանկարը՝ @arginephoto 



© NEWS.am STYLE