KFC x Crocs. երազանքի համագործակցությո՞ւն, թե աշխարհի ամենավատ կոշիկը

20:14   14 փետրվարի, 2020

Crocs-ի հողաթափերի վրա KFC-ի թեւիկները «պառակտել են» աշխարհը։ Նյու Յորքում նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացրել են հավի թեւիկների զամբյուղի տեսքով կոշիկները, որոնք հենց դրա հոտն ունեն։ Գարնանը կոշիկների սահամանփակ քանակը կվաճառվի 60 դոլարով։

«Սիրո՞ւմ ես համաշխարհային ճանաչում ունեցող տապակած հավ։ Սիրո՞ւմ ես Crocs։ Սիրո՞ւմ ես գնդապետ Սանդերսին։ Այդ դեպքում ողջույն, մենք քեզ համար ինչ-որ բան ունենք։ Վերջապես։ Ձեր երկու սիրելի ապրանքանիշերը հավերժացվել են մեկում՝ ապացուցելու համար, որ համագործակցությունը կայացել է»,- համաշխարհային ճանաչում վայելով «քրոսքերի» կայքը դիմում է գնահատողներին։

«Սնունդում չօգտագործելու համար» վերնագրով հոլովակում աղջիկը կոշիկը հանում է սաստիկ եռացող ջրից։ Կոշիկի վերնահատվածը տապակած հավի է նման։ Կոշկատակը նման է KFC-ի՝ կարմիր ու սպիտակ տուփին։

«Հոգնեցրել է, որ իմ «քրոքսերը» չեն հրապարակվել «Paper» ամսագրի շապիկին։ Այո՛, դրանք իրական են»,- նշված է Twitter-ում KFC-ի պաշտոնական էջում։

Հնարավոր չէ փոխանցել կոշիկի սիրահարների շոկը։ «Նորաձեւությունը մահացել է։ Կեցցե նորաձեւությունը»,- գրել է մարկետինգի մասնագետ Ջեֆրի Սպիվոկը։

Աղբյուրը՝ BBC



© NEWS.am STYLE