Ֆոտոշարք՝ հնդկական մոտիվներով. Սիլվի Բարկովայի նոր լուսանկարները

12:42   14 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Սիլվի Բարկովան նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի կադր է հրապարակել իր միկրոբլոգում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին հնդկական հագուստ է կրում եւ վառ աքսեսուարներ։ Դերասանուհին արտահայտիչ շպարով է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարներն ու հաճոյախոսություններ արել Սիլվիին. «Գեղեցկուհի, խոսքերն ավելորդ են»։

Ավելի վաղ տեղադրված կադրում դերասանուհին կրում էր խորը դեկոլտեով, ամառային շքեղ կապույտ երանգի զգեստ, վարսերն արձակված էին, նա արտահայտիչ շպար էր ընտրել։ Իսկ Սիլվիի կերպարն ամբողջացրել էր թագը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում նա գրել էր․  «Սազո՞ւմ է ինձ հին հունական ոճը։ Կցանկանա՞ք նոր ֆոտոշարքս տեսնել այս ոճի մեջ»։

Լուսանկարները՝ @photoann_sukiasyan



© NEWS.am STYLE