«Մահանալու ժամանակ չկա». համացանցում է հայտնվել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի գլխավոր երգը

13:18   14 փետրվարի, 2020

Համացանցում է հայտնվել Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի՝ «Մահանալու ժամանակ չկա» (No Time to Die), գլխավոր երգը, որը կատարել է ամերիկացի փոփ աստղ Բիլի Այլիշը։ Կատարոմը հրապարակվել է երգչուհու YouTube-յան ալիքում։

Այլիշը սաունդթրեքը գրել է եղբոր՝ երաժիշտ եւ պրոդյուսեր Ֆինեանս Օքոնելի հետ։ Նվագախմբային գործիքավորումը կատարել են կոմպոզիտորներ Հանս Ցիմերն ու Մեթ Դենկլին։

Բիլի Այլիշը դարձել է Բոնդի մասին պատմող ֆիլմերի պատմության ընթացքում սաունդրեքի ամենաերիտասարդ կատարողը։ Բոնդի մասին նախորդ ֆիլմի՝ «Սպեկտոր. 007»-ի թողարկման պահին նա 13 տարեկան է եղել։

«Այնքան տարօրինակ է դրա մաս լինել։ Հնարավորություն ունենալ երգ ձայնագրել ֆիլմի համար, որը լեգենդար ֆրանշիզի մաս կդառնա, մեծ պատիվ է»,- ասել է Այլիշը։



© NEWS.am STYLE