«Ուրախ ենք ապրում». Ստեպանենկոյի համար մեկ միլիարդ ռուբլու վերաբերյալ նորությունը ծիծաղեցրել է Պետրոսյանին ու նրա փաստաբանին

14:14   14 փետրվարի, 2020

Եվգենի Պետրոսյանի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, պարզաբանել է լրատվամիջոցների կողմից ակտիվորեն պտտվող տեղեկատվությունն այն մասին, թե կատակերգուն նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հաշվին մեկ միլիարդ ռուբլի է փոխանցել։

Նախօրեին լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, թե Ելենա Ստեպանենկոյից բաժանվելուց առաջ Եվգենի Պետրոսյանը նրան մեկ միլիարդ ռուբլի է փոխանցել, իսկ այժմ բոլոր հաշիվներին հասանելիություն է տվել «երիտասարդ կնոջը»՝ Տատյանա Բրուխունովային։ Լուրը, սակայն, կեղծ է։ Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինը։  

Картинки по запросу

Նրա խոսքով՝ փոխանցման մասին փաստաթղթերը կեղծիք են. այլ անձի միջոցների շարժի մասին հնարավոր է իմանալ միայն դատարանի կամ իրավապահ մարմինների հարցմամբ։ Եվ այդ կեղծիքը դժվար չէ ապացուցել։

«Բանկային բոլոր քաղվածքները, որոնցում արտացոլված է Պետրոսյանի հաշվին միջոցների շարժը, գտնվում են դատարանում։ Եվ դրանցում հստակ երեւում է, որ միլիարդի փոխանցում չի եղել։ Այդ թղթերը ստիպված ենք եղել դատարան ներկայացնել, քանի որ ունեցվածքի բաժանման մասին հայցում Ստեպանենկոն պնդում էր, որ Պետրոսյանը գումար է հանել ընտանեկան բյուջեից։ Այդ հիմքով նա պահանջում էր ունեցվածքի 80 տոկոսը։ Սակայն դատարանում արդեն վաղուց ապացուցվել է միջոցների դուրսբերումը։ Դրանցում երեւում է, որ Պետրոսյանը գաղտնի բնակարաններ չի գնել եւ գումար չի փոխանցել այլ հաշիվների»,- ասել է փաստաբանը։



© NEWS.am STYLE